«Հրապարակ». Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն անգործության և անտերության է մատնված![]() 29 նոյեմբերի 2012 - 10:22 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երեք ամսից պակաս ժամանակ է մնացել ընտրությունների օրվան` փետրվարի 18-ին, սակայն, պարզվում է, այդ շտաբն այսօր անգործության և անտերության է մատնված: Այստեղ դեռևս չեն նշանակվել շտաբի պետի տեղակալներ, օգնականներ, ավելին` այս պահին ՀՀԿ-ում դա կարևոր հարց չեն համարում: «Դա ըտենց լարված հարց չի, որ հայտնի լինի կամ չլինի»,- երեկ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ թերթի զրույցից հասկացվեց, որ Հովիկ Աբրահամյանին այս անգամ առանձնապես ծանր աշխատանք չի սպասվում: Թերթի հարցին, թե խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և հայտարարեց, որ դա կխանգարի նախընտրական գործընթացների վրա կենտրոնանալուն: Հիմա նախագահական ընտրությունները պակա՞ս կարևոր են, և կենտրոնացում չի՞ լինելու, Սահակյանը պատասխանել է. «Ես ուզում եմ ձեզ անմիջապես հիշեցնել, որ դրանք խորհրդարանական ընտրություններ էին` բազմադեմ խնդիրներով, սա` նախագահական: Էն ժամանակ գործ ունեինք 41 մեր գործընկերների խնդրով (նկատի ունի մեծամասնական պատգամավորական թեկնածուներին` խմբ.), այսօր մեկ խնդրով, դրանք բավականին տարբեր են: Իսկ հարցին, թե եթե ամեն ինչ այդքան լավ է, և Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ, ինչպես ասում է Սահակյանը, ամենաբարձրն է, այդ դեպքում ստացվում է, որ Աբրահամյանի նշանակումը ձևակա՞ն է, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Հովիկ Աբրահամյանի նշանակումը շատ հիմնավոր է, որովհետև, կրկնում եմ` բազմափորձ է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |