ԱԱ-2014-ի 50 հազար տոմսեր անվճար կբաժանվեն Բրազիլիայի կարիքավորներին![]() 29 նոյեմբերի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ին և աշխարհի առաջնություն-2014-ին Բրազաիլիայի պատրաստվածության վերջին ստուգման ժամանակ երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելուին տրամադրել է Մունդիալի 50 հազար տոմս, որպեսզի դրանք անվճար բաժանվեն կարիքավորներին: Վալկեն ժամանել է Բրազիլիա, որտեղ Ռեբելուի, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստներ Բեբետոյի և Ռոնալդոյի հետ միասին ստուգումնր կանցկացնի 12 քաղաքներից երեքում: Վերջիններս պետք է ընդունեն աշխարհի առաջնությունը: Այդ քաղաքներն են Ռիո դե Ժանեյրոն, Սան Պաուլուն և Կուրիտիբուն: «50 հազար տոմսերը կբաժանվեն նրանց, ովքեր չեն կարողանում գնել անգամ ամենաէժան տոմսերը»,-Ռեբելուի խոսքը փոխանցում է gazeta.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |