Դեկտեմբերի 1-ին Լևոն Արոնյանը կմեկնարկի London Chess Classic գերմրցաշարում

Դեկտեմբերի 1-ին Լևոն Արոնյանը կմեկնարկի London Chess Classic գերմրցաշարում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կմեկնարկի ավանդական London Chess Classic գերմրցաշարը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր նախապատրաստությունն անցել է Ջերմուկում, և մրցումների առաջին տուրում կհանդիպի Հիկարու Նակամուրային (ԱՄՆ):

Մյուս պարտիաներում կխաղան Լյուք Մակշեյնը(Անգլիա)` Մանգուս Կարլսենի(Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը(Ռուսաստան)` Յուդիտ Պոլգարի(Հունգարիա) և Հավեյն Ջոնսը(Անգլիա)` Մայքլ Ադամսի(Անգլիա) դեմ:

«London Chess Classic-ը» տեղի կունենա դելտեմբերի 1-10` շրջանաձև համակարգով: Երկրորդ տարին շարունակ մրցաշարին մասնակցում են 9 մասնակիցներ, նշանակում է` ամեն տուրում ինչ-որ մեկն ազատ է լինելու խաղից և զբաղվելու է պարտիաների մեկնաբանությամբ: Մեկնարկային փուլում այդ դերը Վիշվանթան Անանդինն է (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---