29 նոյեմբերի 2012 - 11:12 AMT
Sportbox.ru. Յուրա Մովսիսյանը 5 տարով գործարք է ստորագրել մոսկովյան «Սպարտակի» հետ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բուժզննում անցնելուց հետո, մոսկովյան «Սպարտակի» հետ 5 տարվա գործարք է ստորագրել: Հարձակվողը Կրասնոդար է վերադարձել իր իրերի ետևից և առաջիկայում կմիանա նոր թիմին, փոխանցում է sportbox.ru-ն:

25-ամյա Մովսիսյանը այս խաղաշրջանում 13 խաղ է անցկացրել «Կրասնոդարի» կազմում, որոնցում 9 գոլերի հեղինակ է դարձել:

Կրասնոդարցիների վերջին հանդիպումներին նա չի մասնակցել վնասվածքի պատճառով:

Ֆուտբոլիստը, ով կարյերան սկսել է ԱՄՆ-ում, «Կրասնոդարի» կազմում հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից: Նրա տրանսֆերային գումարը կազմել է 2 մլն եվրո: