Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու դիմումը կլսվի այսօր![]() 29 նոյեմբերի 2012 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 13:00-ին, թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովում կլսվի «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, որով նա պահանջում է ուժը կորցրած ճանաչելԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում է Ստյոպա Սաֆարյանը, ներկա են լինելու ինքը և իր նեկայացուցիչներ Սեդա Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը դիմել էր թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողով` պահանջելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան դատական կարգով վիճարկել և ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը: Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի դիմումին կցվել են 1. Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի հասցեների ցուցակը 2. Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի լուսանկարները 3. Ռոբերտ Սարգսյանի 12 լայնաֆորմատ պաստառների նկարները 4. 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքի տեսանյութ, որտեղ տեղակայված է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբներից մեկը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |