«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն և մարզիչ Վալերի Կարպինը հերքում է ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդագրություններն այն մասին, որ ակումբը կարող է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:
Նա ասել է, որ ակումբն առհասարակ բանակցություններ չի վարում այդ ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ կրասնոդարյան ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մովսիսյանը կլքի ակումբը, քանի որ իրենով հետաքրքվում են մի քանի ակումբներ, որոնց թվում է նաև «Սպարտակը»: