«Նվեր Նյու Յորքին»՝ Մոսկվայի կամերային նվագախմբի և ԱՊՀ դասական աստղերի համերգը![]() 29 նոյեմբերի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Կարնեգի-հոլում տեղի կունենա Մոսկվայի կամերային նվագախմբի համերգը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: «Նվեր Նյու Յորքին համերգը, որն իրոք նվեր կլինի «Սենդի» փոթորկից տուժած նյույորքցիներին, կազմակերպել են Master Productions ընկերությունն ու Մշակութային փոխանակման հիմնադրամը ԱՊՀ Կրթական, գիտական ու մշակութային համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Մուտքն ազատ կլինի: Նվագախմբի հետ միասին համերգին կմասնացեն մենակատարներ ԱՊՀ 7 երկրներից՝ Հռիփսիմե Հայրապետյանը՝ թավջութակ (ՌԴ-Թուրքմենստան), Ֆյոդոր Ռուդինը՝ թավջութակ (Ռուսաստան), Նինա Մինասյանը՝ սոպրանո (Հայաստան), Անտոն Մոիսեենկոն՝ կլարնետ (Բելառուս), Էլոնա Տենը՝ սոպրանո (Ղազախստան), Իրենա Գյուլզարովան՝ Ֆորտեպիանո (Ուզբեկստան) և Վադիմ Խոլոդենկոն՝ ֆորտեպիանո (Ուկրաինա): Ծրագրում՝ Չայկովսկի, Լիստ, Արենսկի, Սարասատե, Ռախմանինով, Ռոսսինի, Բիզե-Վակսման, Սայաթ-Նովա, Բաբաջանյան և Շոստակովիչ: Որպես հյուր համերգին կմասնակցի Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Էնդրյու Բալիոն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |