29 նոյեմբերի 2012 - 14:01 AMT
Հայաստանն Ադրբեջանին կհանձնի նրա քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևին, ով անցել էր հայկական կողմը

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին:

Նոյեմբերի 13-ի առավոտյան Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ջավանաշիր օղլու Ալիևը հատել է հայկական սահմանը Հայաստանի Տավուշի մարզի շրջանում: Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, թե Ալիևը խուլ ու համր հովիվ է: