Քաղաքապետարան. Մետրոպոլիտենի նոր քարտեզ չկա, ոչ մի աշխատանք չի տարվում, ոչինչ չի կառուցվում

Քաղաքապետարան. Մետրոպոլիտենի նոր քարտեզ չկա, ոչ մի աշխատանք չի տարվում, ոչինչ չի կառուցվում

PanARMENIAN.Net - Նախօրենին համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որը ներկայացվել էր որպես Երևանի մետրոպոլիտենի կայարանների նոր քարտեզ: Քարտեզի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար PanARMENIAN.Net ի թղթակիցը կապվեց Երևանի քաղաքապետարանի հասարականության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Գևորգյանն ասաց, որ վերոհիշյալ հրապարակման հեղինակն իր մասին խոսելու էժանագին տարբերակ է ընտրել, նման բան լինել չի կարող. «1 կմ մետրոպոլիտենի գիծ կառուցելն արժե 100 մլն եվրո: Հայաստանի 20 տարվա ամբողջ պետբյուջեն անգամ չի բավարարի, որպեսզի նման հսկայական ցանցը իրականություն դառնա: Մետրոպոլիտենի կառուցման համար հսկայական ներդրումներ են հարկավոր, ինչը առնվազն այսօր անհնար է»,-ասաց Արթուր Գևորգյանը: նա նաև հավելեց, որ ներկա պահին «Բարեկամություն» կայարանից Հալաբյան փողոց տանող որոշ հատված փորած է, բայց դա փորվել է դեռևս խորհրդային տարիներին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ աշխատանքները պարզապես սառեցվել են՝ համապատասխան միջոցների բացակայության պատճառով:Հավելենք, որ նորահայտ քարտեզում նշված էին հետևյալ երթուղիները

I-1. Դավիթաշեն համայնք Տ. Պետրոսյան փողոց

I-2. Աջափնյակ համայնք 17-րդ թաղամաս

I-3. Հալաբյան-Աբելյան խաչմերուկներին հարող տարածք

I-4. Բարեկամություն

I-5. Մարշալ Բաղրամյան

I-6. Երիտասարդական

I-7. Հանրապետության Հրապարակ

I-8. Զորավար Անդրանիկ

I-9. Սասունցի Դավիթ

I-10. Գործարանային

I-11. Շենգավիթ

I-12. Գարեգին Նժդեհի հրապարակ

I-13. Չարբախ

II-1. Հյուսիսային ավտոկայան

II-2. Քանաքեռ

II-3.«Երազ» ավտոգործարանին և Լամպերի գործարանին հարող տարածք

II-4. Կոմիտասի պողոտա, շուկային հարող տարածք

II-5. Կոմիտասի պողոտա

II-6. Մաշտոցի և Գլխավոր պողոտաների խաչմերուկ

II-7. Հանրապետական մարզադաշտին հարող տարածք

II-8. Էրեբունու թաղապետարանին հարող տարածք

II-9. Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ

II-10. Այվազովսկու փողոց

III-1. Ավան-Առինջ համայնք

III-2. Նոր Նորքի թաղապետարանին և Գայի արձանին հարող տարածք

III-3. Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին հարող տարածք

III-4. Կիլիկիա թաղամաս

III-5. Րաֆֆու փողոց

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---