29 նոյեմբերի 2012 - 15:48 AMT
Բեռլինում հարձակման է ենթարկվել Իրանի դեսպանատունը

Մոտ 30 մարդ է նախօրեին ներխուժել Բեռլինում Իրանի դեսպանատան տարածք, նրանցից 10-ը ձերբակալվել են, հայտնում է AP-ն:

Ըստ ոստիկանության, անհայտները ներխուժել են դեսպանության տարածք, քարեր են նետել դեսպանատան վրա և ներկ լցրել, ինչպես նաև պոկել են Իրանի դրոշը: Նրանք ձերաբակալվել են ոստիկանության կողմից, սակայն նրանց անձերը չեն հրապարակվում:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիի հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնեկ դեսպանության վրա հարձակման կապակցությամբ և խոստացել է ամեն ինչ անել ապահովելու համար իրանական դիվանագիտական առաքելության անվտանգությունը: