«Ռոսգրանիցա» գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը կգործի 2013 թ-ից![]() 29 նոյեմբերի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net Ին հայտնում են ԱԱԽ-ից: Արթուր Բաղդասարյանի և Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո ստորագրվել է արձանագրություն: «Մենք բավական արդյունավետ աշխատեցինք և 2013թ.-ից Հայաստանում կգործի Ռուսաստանի Դաշնային այս խոշորագույն գործակալության ներկայացուցչությունը, որը հնարավորություն կտա լուրջ աշխատանքներ իրականացնել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ողջ երկայնքով: Սա նշանակում է ՀՀ անվտանգության մակարդակի էական բարձրացում, խոշորագույն ծրագրեր, որոնք վերազինելու և արդիականացնելու են ՀՀ պետական սահմանները: Մենք աշխատում ենք համաձայն ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների տարեկան ծրագրի` փուլ առ փուլ իրականացնելով բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու գերատեսչությունների միջև», - ասել է Արթուր Բաղդասարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |