Մայր Տաճար կբերվեն առաքյալների մասունքները![]() 29 նոյեմբերի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի Սուրբ Պատարագ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Տոնի նախօրեին` նոյեմբերի 30-ին` ժամը 17.30-ին, տեղի կունենա նախատոնակի արարողություն, որի ընթացքում Միածնաէջ Ս. Տաճար կբերվեն Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս լուսավորիչ առաքյալների մասունքները: Սրբազան մասունքները հավատացյալ ժողովրդի երկրպագության համար Մայր Տաճարում կպահվեն մինչև դեկտեմբերի 1-ը` Ս. Պատարագի արարողության ավարտը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |