Կայարանի հրապարակին հարող տարածքում գտնվող կիսակառույցը պետք է քանդվի: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Օրեր անց արդեն կկարողանանք քանդման թույլտվություն տալ կառուցապատողներին: Քանդման աշխատանքները կարող են 6-9 ամիս տևել, որի ընթացքում կավարտվի վերակառուցման նախագծերի մշակումը»,- նշեց նա` հավելելով, որ այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, որ ապագա կառուցապատման շրջանակում վերականգնվի նախկինում այդ տարածքում գործած և խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը: