10 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավորվել է Աֆղանստանի Ուրուզգան նահանգում հակատանկային ականի վրա ուղևորատար ավտոբուսի պայթյունից, հայտնել է Khaama Press ինտերնետ-գործակալությունը:
Սպանվածների ու վիրավորների թվում կանայք ու երեխաներ կան, հանգամանքները պարզվում են:
Ընդդիմադիր խմբավորումներից ոչ մեկը պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: