29 նոյեմբերի 2012 - 18:12 AMT
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կբարձրանա

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին և 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին` հյուսիս-արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: