Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը աշխատելու են նաև դեկտեմբերի 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օրերին![]() 29 նոյեմբերի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հոկտեմբերի 25-ի «Հարկ վճարողների հաշվետությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» թիվ 1358-Ն որոշման պահանջների համաձայն` հարկ վճարողների կողմից 2012 թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2012 թ. նոյեմեբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերը սուբսիդավորման միջոցով ամբողջությամբ փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը: Հիշյալ որոշմամբ սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով անհամեմատ աճել է նույնականացման քարտ ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն աշխատում է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: 2012 թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը մուտքագրվել է նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ 10294 դիմում, իսկ որոշման ընդունումից հետո մինչև 2012 թ. նոյեմբերի 28-ը՝ 25176, այսինքն՝ 1 ամսվա ընթացքում գրեթե 2,5 անգամ ավելի, քան նախորդ 5 ամիսների ընթացքում: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև 2012 թ. դեկտեմբերի 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օրերին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |