29 նոյեմբերի 2012 - 18:20 AMT
ՀՊՃՀ-ի ուսանողները պրակտիկա կանցնեն Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությանում

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության /ԴԱՆ/ և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԴԱՆ Միությունից:

Համագործակցության հուշագիրը նպատակ ունի ամրապնդել ՀՊՃՀ-ի, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի և ԴԱՆ Միության միջև նկատելի գործակցությունը։

Հուշագիրով նախատեսվում է ԴԱՆ Միության անդամ դեղագործական կազմակերպություններում ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացում, ԴԱՆ Միության ինտերնետային կայքում երիտասարդ մասնագետների տվյալների բազայում ուսանողների ինքնակենսագրականների տեղադրում, ԵՄ պատշաճ գործունեության չափանիշների վերաբերյալ համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացների, գիտահետազոտական աշխատանքների և տարբեր ուսումնասիրությունների անցկացում «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնում, կապեր կհաստատվեն միջազգային հեղինակավոր բուհերի և գիտական կենտրոնների հետ, երեք կազմակերպությունների մասնագետների գիտական հոդվածները և հետազոտությունները կտպագրվեն ԴԱՆ Միության «Ֆարմա» դեղագործական գիտագործնական հանդեսում:

Համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում կողմերն ամրագրել են փոխադարձ պարտավորություններ և գործողություններ: