Արագածոտնի և Արմավիրի մարզի 9 դպրոցի գրադարաններ համալրվեցին նոր գրքերով

Արագածոտնի և Արմավիրի մարզի 9 դպրոցի գրադարաններ համալրվեցին նոր գրքերով

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Մյասնիկյան, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան գյուղերի 9 դպրոցի գրադարանները

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ համալրվեցին նոր գրքերով:

Դպրոցների գրադարաններին օգնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը միացավ Հայաստանի մանուկներ հիմանդրամի նախաձեռնությանը և գրադարաններին նվիրեց Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող պատկերագրքեր:

Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին երկարատև համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում իրականացվեցին «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների միջոցով» կրթական ծրագիրը ինչպես նաև «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագիրը: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---