Հոկտեմբերի 17-ից մինչ օրս սիբիրախտի կասկածանքով հոսպիտալացվել է 51 մարդ![]() 30 նոյեմբերի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Եթե ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում հայտաբերված սիբիրախտի դեպքը չհաստատվի, կարանտինը կհանվի մի քանի օրից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ից առ այսօր Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրախտի 7, Տավուշում` 2, Արմավիրում` 6, Զովունի գյուղում` 1 և Հրազդանում 1 կենդանու անկման դեպք: Հիշեցնենք, որ Սիբիրախտի առաջին դեպքն արձանագրվել էր հոկտեմբերի 17-ին` Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում սիբիրախտի կասկածանքով հոսպիտալացվել է 51 մարդ, որոնցից 16-ի մոտ հիվանդությունը հաստատվել է: Այս պահին ևս 2 կասկածելի դեպք կա: Նրանց անալիզների արդյունքները պատրաստ կլինեն մյուս շաբաթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |