Փաստացի, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների շրջանակում![]() 30 նոյեմբերի 2012 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր վերաբերմունքն է արտահայտել Արաքս սահամանամերձ գետի վրա ՀԷԿ-ի կառուցման հայ-իրանական նախագծի վերաբերյալ: «Մենք հետևում ենք պատժամիջոցների շրջանակում հայտնվող գործունեության վերաբերյալ բոլոր հաղորդագրություններին և պատրաստ ենք աշխատելու կողմերի հետ` էական մտավախություններ ի հայտ գալու և դրանց ազդեցության դեպքում», հայտարարել է ամերիկյան դեսպանատունը, հաղորդում է 1news.az-ը: Նոյեմբերի 8-ին Հայաստանի Սյունիքի մարզում տեղի է ունեցել հայ-իրանական Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել է նախագահ Սարգսյանը և հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն: Հայաստանն ու Իրանը ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրել են 2007թ., այն վավերացվել է ՀՀ և Իրանի խորհրդարաններում 2008-ին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ու Իրանի նախագահները հանձնարարել են երկու երկրների նախարարներին ձեռնամուխ լինել նախագծի գործնական իրականացմանը 2012թ.: Հայաստանն ու Իրանը սահմանային Արաքս գետի վրա կկառուցեն Հարավային Կովկասի երկու ամենահզոր ՀԷԿ-երը՝ հայկական կողմից այն կլինի Մեղրիում, իսկ Իրանի կողմից՝ Կարաչիլարում: Շինարարությունը զուգահեռ կընթանա, ինչը թույլ կտա օպտիմալացնել ծախսերը 10-15 տոկոսով: Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կտա 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 130ՄՎտ: Շինարարությունը կտևի 5 տարի, այն գնահատվում է 323 մլն դլոար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը: Շինարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարի կշահագործի իրանական Farat-Sepasat ընկերությունը: Արտադրված էլեկտրաէներգիան կառաքվի Իրան, որի հաշվին կմարվի իրանական կողմի ներդրված գումարը: 15 տարի շահագործվելուց հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |