Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները![]() 30 նոյեմբերի 2012 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայտնի են դարձել մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են մրցույթի հասարակայնության հետ կապերի բաժնից: Մրցույթին 540 մասնակիցները ներկայացվել են 8 անվանակարգերում: Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Դեռ շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: ArmNet-ը գնահատում է տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսում է հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստում նոր ընկերությունների ստեղծմանը: «ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |