Շինուհայրի, Խոտի, Հալիձորի, Տաթևի և հարակից գյուղական համայնքներում նոր շինաշխատանքներ կիրականացվեն30 նոյեմբերի 2012 - 20:34 AMT PanARMENIAN.Net - «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի առկա իրավիճակը տեղում ուսումնասիրելու և Տեղ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ շրջայց է կատարել Տաթև համայնքում: Հաշվի առնելով Տաթև գյուղական համայնքի վարչական սահմաններում առանձնացված տարածքների քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակը` քաղաքաշինության նախարարն ընդգծել է իրականացվելիք շինարարական աշխատանքների կարևորությունը: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից` Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոն` ստանալով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ: Սամվել Թադևոսյանը Տեղ գյուղի դպրոցի շինարարության ընթացքին ծանոթանալիս կարևորելէ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին և որակով ավարտելը: Դպրոցի հիմնանորոգմամբ կբարեկարգվի նաև դպրոցի տարածքը, կտեղադրվեն ջեռուցման կաթսաներ, կիրականացվեն կաթսայատան և ցանկապատի կառուցման աշխատանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |