ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կլինեն![]() 30 նոյեմբերի 2012 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այս մասին PanARMENAIN.Net-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկել է «Պետական գույքի կառավարման մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նախագծի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել պետական գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների, տնօրինման, տիրապետման և օգտագործման հետ կապված, պետական գույքի շրջանառության առնչությամբ պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները, սահմանել պետական սեփականության գույքի կառավարման առանձնահատկությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվող փոփոխությունները ուղղված են մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրինացմանը ու դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերին՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովին «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի, «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կազմակերպել առաջին ընթերցումից 24 ժամ անց: Հանձնաժողովըքննարկել և դրական եզրակացություն է տվել նաև երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |