Կոնգոյում կործանված օդանավի անձնակազմի հրամանատարը Վարազդատ Բալասանյանն էր![]() ![]() PanARMENIAN.Net - Կոնգոյում կործանված Իլ-76 բեռնատար օդանավի անձնակազմի հրամանատարը ՀՀ քաղաքացի Վարազդատ Բալասանյանն էր: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Ինչ վերաբերում է մյուս 4 քաղաքացիներին, որոնք նույնպես անձնակազմի անդամներ էին, նրանց ինքնությունը պարզվում է: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր ՔԱԳՎ մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, անձնակազմի 7 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին: «Մեր քաղաքացիները պայմանագրով աշխատում էին Կոնգոյի AIR Service ավիաընկերությունում»,-ասել է նա: Այս պահի դրությամբ հայկական կողմը ճշտում է ստացված տեղեկությունն ու զոհված քաղաքացիների ինքնությունը: Բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վարձակալված էր Կոնգոյի «Աէրո-սերվիս» փոխադրողի կողմից և հիմնականում բեռներ էր տեղափոխում Կոնգոյի մայրաքաղաք Բրազզավիլից Պուերտո Նուար քաղաքը և հակառակ ուղղությամբ: ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել է նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում: Ինչպես հայտնել է Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է դարձել ամպրոպը, որը վնասել է ինքնաթիռի թևը: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի է բաժանվել և բռնկվել է: Ըստ փրկարարների, առնվազն 20 մարդ է զոհվել, ևս նույնքանը հոսպիտալացվել է: Փրկարարներին խանգարել է վերահաս մութը: Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է մարել հրդեհը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |