Մանկական Եվրատեսիլ 2012-ի հաղթող ճանաչվեց Անաստասիա Պետրիկը Ուկրաինայից (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ամստերդամի «Հեյնիկեն» համերգասրահում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը: Հայաստանը 8-րդ համարի ներքո ներկայացրած Compass band-ն իր «Sweetie baby» երգով գրավեց 3-րդ տեղը՝ հավաքելով 98 միավոր: Առաջին տեղը զբաղեցրեց Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկը «Երկինք» երգով (138 միավոր), երկրորդ տեղում հայտնվեց Վրաստանի «Funkids» խումբը «Funky Lemonade» երգով (103 միավոր): Հայաստանը 12 միավոր վաստակեց Վրաստանից և Ուկրաինայից, միավոր չստացավ միայն Ադրբեջանից: Ալբանիան, Ադրբեջանը և Իսրայելն այս տարի առաջին անգամ էին մասնակցում մրցույթին, իսկ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան և Մակեդոնիան հրաժարվել էին մասնակցությունից: Մրցույթը վարեցին Էվուտ Գենեմանսը և Կիմ-Լիան վան դեր Մեյը, որը նաև քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում հանդես եկավ մրցույթի այս տարվա կարգախոս «Break the Ice» երգով: Բեմի ամբողջ ձևավորումը սառույցի թեմայով էր: Բացի մասնակից 12 երկրներից, քվեարկեց նաև նախորդ Եվրատեսիլին մասնակցած երեխաներից բաղկացած մանկական ժյուրին, որում Հայաստանից հանդես էր գալիս Դալիթան: Մանկական ժյուրին իր առավելագույն միավորը տվեց Վրաստանին, իսկ Հայաստանը ստացավ 5 միավոր: Հայաստանյան քվեարկության արդյունքները հայտնեց Միքայել Վարոսյանը, որը Compass band-ի կազմում հանդես էր եկել նախընտրական փուլում և չմեկնեց Ամստերդամ տարիքային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվեց 10-րդ անգամ և կազմակերպվել էր AVRO հոլանդական հեռուստաալիքի կողմից: Համերգի ժամանակ` քվեարկության միջոցին, բոլոր երկրների մասնակիցները միասին կատարեցին երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մենք կարող ենք հերոսներ լինել» երգը, որը հատուկ գրվել էր «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի համար: Անցած տարի մրցույթն անցկացվեց Հայաստանում, որտեղ հաղթող ճանչվեց վրացական «Candy» խումբը «Candy music» երգով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |