Դավիթ Խաչատրյանը հաղթել է Կիրիլ Սուխոմլինովին և նվաճել է ProFC չեմպիոնի գոտին թեթև քաշում

Դավիթ Խաչատրյանը հաղթել է Կիրիլ Սուխոմլինովին և նվաճել է ProFC չեմպիոնի գոտին թեթև քաշում

PanARMENIAN.Net - Խառը մարտարվեստի ռուսաստանցի մարտիկ Կիրիլ Սուխոմլինովը չկարողացավ նվաճել ProFC չեմպիոնի գոտին թեթև քաշում, մրցավարների միաձայն որոշմամբ նա զիջեց Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանին:

Առաջին ռաունդում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը: Իսկ երկրորդ 5 րոպեում Խաչատրյանը որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Սկզբում նա ճշգրիտ հարված հասցրեց Սուխոմլինովին, որից հետո մարտիկի մոտ լուրջ վնասվածք առաջացավ՚: Այնուհետև հայ մարզիկը մոտ էր խեղդող հնարքի հաջող անցկացմանը, սակայն ռուսաստանցին մինչև վերջ չդիմացավ:

Իսկ երրորդ ռաունդում Խաչատրյանը գրագետ գործը հասցրեց հաղթանակի:

Խաչատրյանին չեմպիոնական գոտին հանձնեց մրցաշարի հատուկ հյուրը՝ հոկեյի «Վիտյազի» ֆորվարդ-տաֆգայ Ջերեմի Յաբլոնսկին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---