Մարտի 1-ի դեպքերի մասին ՀԱԿ առաջարկը կքննարկվի մեկ տարուց

Մարտի 1-ի դեպքերի մասին ՀԱԿ  առաջարկը կքննարկվի մեկ տարուց

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, բայց պայմանով: Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցություների ներկայացուցիչներն առաջարկեցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ առաջարկած նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով: Սակայն նախագծի նախաձեռնողը կարող է մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի հարցը դնել քվեարկության:

Նախագծի հեղինակ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց մեծամասնության առաջարկին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---