Անդրե Աղասին առաջիկայում կարող է զբաղվել քաղաքականությամբ

Անդրե Աղասին առաջիկայում կարող է զբաղվել քաղաքականությամբ

PanARMENIAN.Net - Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին առաջիկայում կարող է զբաղվել քաղաքականությամբ: ԱՄՆ երկու առաջատար քաղաքական ուժերը` Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունը, Աղասիին արդեն առաջարկել են Նևադա նահանգում դառնալ կուսակցական ֆունկցիոներ:

«Իմ ողջ կյանքի ընթացքում երկու կուսակցությունները մշտապես ինձ հետ կապ են որոնել: Իմ հարազատ նահանգ Նևադան կարող է ինչ-որ կերպ դառնալ երկրի քաղաքական կյանքի բարոմետրը: Ինձ դուր է գալիս հետևել ժողովրդավարությանը գործության մեջ»:

Աղասին կանոնավոր կերպով շփվում է ԱՄՆ տարբեր քաղաքական գործիչների հետ իր բարեգործական ասոցիացիայի ղեկավարման գործընթացում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---