Գագիկ Ծառուկյանը վաղը կմեկնի Բրյուսել

Գագիկ Ծառուկյանը վաղը կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պավիրակությունը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:

Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը նաև առանձին պաշտոնյաների կհանդիպի: Այցի ավարտին ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---