Մոտակա 2 տարում յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կունենա պաշտոնական էլ. փոստ

Մոտակա 2 տարում յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կունենա պաշտոնական էլ. փոստ

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ դեկտեմբերի 3-ին մեկնարկեց «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը: Ինչպես նշեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, այդ նոր նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացումը և Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2012-2014թթ. նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել արխիվների թվայնացման, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար էլեկտրոնային փոստի, քաղաքացիական կացության գրանցման, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների, էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծման, շինարարական թույլտվությունների տրամադրման և էլեկտրոնային հյուպատոսության համակարգեր:

Ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն իր հերթին նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացումը լավ հիմքերի վրա է դրվել: «Այսօր արդեն Հայաստանում քաղաքացիների 61%-ը օգտվում է ներդրված էլեկտրոնային ծառայություններից: 21-րդ դարում կառավարությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների էլեկտրոնային նույնությունը և այդ ուղղությամբ քայլերը նոր թափով կշարունակվեն այս նոր ծրագրի շրջանակում:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 1,3 մլն եվրո, իսկ տևողությունը 2 տարի է:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---