Հանգստյան օրերին գազալցակայաններում 2 պայթյուն է եղել

Հանգստյան օրերին  գազալցակայաններում 2 պայթյուն է եղել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասում գտնվող գազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.10-ի սահմաններում, գազալիցքավորման կայանում «ԳԱԶ- 31105» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղադրված երկու գազաբալոններից մեկը լիցքավորման ընթացքում պայթել է, ինչի հետևանքով մյուս բալոնը հարվածել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:

Պայթյունի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Եղվարդիխճուղում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան գազով լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Այ մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---