Բալասանյանի մամուլի խոսնակը հերքում է. Վրաստանում մեքենայի տակ մարդ գցելու մասին լուրը «լկտի սուտ է»

Բալասանյանի մամուլի խոսնակը հերքում է. Վրաստանում մեքենայի տակ մարդ գցելու մասին լուրը «լկտի սուտ է»

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ Վրաստանում մեքենայի տակ մարդ գցելու մասին լուրը լկտի սուտ է: Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այպես մեկնաբանեց Ժդանովկա գյուղում մահացու վրաերթի հետ Սամվել Բալասանյանի անունը կապող լուրերը և հերքեց դրանք:

«Նման բան չի եղել: Ասեմ նաև, որ մեր կողմից այժմ ուսումնասիրվում է ինֆորմացիայի աղբյուրը, ինչից հետո էլ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ասաց Զոհրապ Եգանյանը: Նա տարածված լուրերը Սամվել Բալասանյանին վարկաբեկելու հերթական անօգուտ սուտն է համարում:

Ավելացնենք, որ համաձայն տեղեկությունների, վրացական Ժդանովկա գյուղում Բալասանյանի ավտոշարասյունը ուղևորվել է Գարեջրի գործարան: Ըստ լուրերի՝ շարասյան նախավերջին մեքենան վրաերթի է ենթարկել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է: Գյուղի բնակիչները պնդել են, որ թեև շարասյունը եղել է Սամվել Բալասանյանինը, սակայն նրա մեքենան չի վրաերթ կատարել:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---