Գայանե Կազնատի. Արուճի վանքը կվերանորոգվի հաջորդ տարի

Գայանե Կազնատի. Արուճի վանքը կվերանորոգվի հաջորդ տարի

PanARMENIAN.Net - Արուճի վանքը կվերանորոգվի հաջորդ տարի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլանի պոլիտեխնիկի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին, որը ղեկավարում է հայ-իտալական համատեղ ծրագիրը: «Ծրագրի շրջանակում մենք ամռանը կատարեցինք հետազոտություններ, ճշգրիտ չափագրություններ, ամբողջ շինությունը մոնիթորինգ ենք արել, գնահատել ենք նաև ճաքերի բացվելու հավանականությունը: Բոլոր այդ տվյալներն այժմ ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարությանը, և մոտ օրերս պատասխանի ենք սպասում, որպեսզի հստակեցվեն հաջորդ տարի կառույցի վերանորոգման աշխատանքների ժամկետները, ինչպես նաև նախարարության կողմից հատկացվելիք գումարը»,- նշեց նա` հավելելով, որ վանքը հիմնանորոգման կարիք չունի:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---