Հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն ապրում  է աղքատության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրում է պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող 8000 երեխա, կազմում են մանկական բնակչության 1 տոկոսը: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖԻ ևս 12.000 երեխայի հաշմանդամությունը վկայագրված չէ: Հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ, 8 տոկոսը` ծայրահեղ աղքատության: Հաշմանդամություն ունեցող երեխաների 18 տոկոսը բոլորովին դպրոց չի հաճախում, գյուղերում` 4 երեխայից երկուսը: Տվյալներն այսօրէ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրը, ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը` զեկույցից, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի խոսքով հենց նախարարության պատվերով է իրականացված:

«Բարեփոխումներից առաջ մենք պետք է իրական վիճակագրություն ունենայինք, ինչքան էլ դժվար լիներ իրականությունը տեսնելը: Այսօր արդեն մենք կարող ենք արձանագրել, որ տարիների ընթացքում բազմաթիվ քայլերի արդյունքում վիճակը բարելավվել է: Բայց տեմպերը մեզ չեն բավարարում», - ասաց Ջեմմա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որում ընդգրկված են հաշմանամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի բոլոր դրույթները:

«Մեր ուշադրությունն ուղղված է հատկապես ներառմանը: Սոցիալական ներառման մոտեցումից հետո, օրինակ, մեզ հաջողվել է կոտրել կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող երեխան պիտի սովորի հատուկ դպրոցում», - ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով որոշ հաջողություններ հենց այս պահին Բրատիսլավայում ներկայացվում են միջազգային կոնֆերանսի մասնակիցներին` որպես հաջողված փորձի օրինակ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---