Լոնդոնում Իսրայելի դեսպանից բացատրություններ են պահանջել բնակավայրերի կառուցման վերաբերյալ

Լոնդոնում Իսրայելի դեսպանից բացատրություններ են պահանջել բնակավայրերի կառուցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Լոնդոնում Իսրայելի դեսպանից բացատրություններ են պահանջել գրավյալ պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի շինարարության ծրագրերի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Ֆրանս Պրեսի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն հարցով Իսրայելի դեսպանին են կանչել նաև Ֆրանսիայի ԱԳՆ:

Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները թույլ են տվել մոտ 3 հազար միավոր կացարաններ կառուցել Արևելյան Երուսաղեմի և Հորդանանի Արևմտյան ափի հրեական ավաններում: Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդի կարգավիճակ շնորհելուց հետո:

Իսրայելի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---