ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԹՈՂՆՈՒՄ ՎՈՒԱՄ-Ը ԵՎ ՂՐԻՄԻ ԽՆԴԻՐԸ31 մայիսի 2005 - 08:47 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), անկասկած, ազդում է ուկրաինական կողմի դիրքորոշման վրա ղարաբաղյան հակամարտության հարցում»,-հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը` մեկնաբանելով ուկրաինական կողմիր հայտարարություններն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ընդ որում նա նշել է, որ ուկրաինական դիրքորոշման վրա ազդում է ոչ միայն ՎՈՒԱՄ-ը: «Ուկրաինայում բնակվում են ավելի քան 100 ազգություններ, եւ բնական է, որ այդ երկիրը, Ղրիմի իր խնդրթվ հանդերձ, ցանկանում է պահպանել տարածքային ամբողջականության սկզբունքը: Համապատասխանաբար, իր դիրքորոշումը նա պահպանում է նաեւ Ադրբեջանի հանդեպ, որի հետ լավ հարաբերություններ ունի»,-հայտարարել է հայ դիվանագետը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |