ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՆՇԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախօրեին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին: Ինչպես հաղորդել են Մայր աթոռ սբ.Էջմիածնում, շնորհավորելով ռուս դիվանագետին նոր նշանակման կապակցությամբ, Ծայրագույն պատրիարքը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունների եւ երկու ժողովրդների եղբայրական կապերի առիթով: Իր հերթին Դեսպանը հավաստիացրել է, որ ինչպես եւ իր նախորդները, նա կշարունակի ամրապնդել համագործակցությունը եւ այն ջերմ հարաբերությունները, որոնք ձեւավորվել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Ռուսաստանի Դշանության միջեւ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---