Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է այն մասին, որԻրանիև ԱՄՆ միջև անմիջական բանակցությունները հնարավոր են, սակայն նմանատիպ բնույթի ցանկացած նախաձեռնություն պետք է արտոնի երկրի Հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, հաղորդում է MIGnews-ը:
Ալի Ակբար Սալեհիի կողմից արված մեկնաբանությունները կարող են գնահատվել որպես ազդանշան, որ Իրանը դիտարկում է Վաշինգտոնի հետ անմիջական բանակցությունների հնարավորությունը:
Ինչ վերաբերում է Ալի Համենեիին, ապա նա առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ իսլամական հեղափոխությունից հետո: