BRITISH AIRWAYS ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

PanARMENIAN.Net - British Airways ավիաընկերությունը ընթացիկ տարվա հունիսի 18-ից կկրկնապատկի ուղղեւորատար չվերթների քանակը Երեւանի եւ Լոնդոնի միջեւ: Այդ մասին լրագրողներին է հայտնել British Airways-ի վաճառքների գծով երեւանյան գրասենյակի տնօրեն Սիմոն Ավագյանը: Նրա խոսքերով, այդ քայլը, որը թույլ է տալիս բավարարել ուղղեւորատար չվերթների շուկան, մեծ իրադարձություն է ցանկացած ավիաընկերության համար: Ինչպես նշել է Ավագյանը, ուղղեւորատար չվերթները կիրականացվեն ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից, ինչը նախկին 3 դիմաց կկազմի շաբաթական 6 չվերթ: Ուղեւորների փոխադրումը Լոնդոնի եւ Երեւանի միջեւ իրականացվում է այս ընկերության կողմից Airbus A320 եւ A321 ինքնաթիռներով: Այն հարցին, թե պատրաստ է արդյոք British Airways-ը համագործակցել այլ ավիաընկերությունների հետ, Ավագյանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ են մի շարք գործոններ: Այդպես, ըստ նրա, առաջին հերթին հնարավոր գործընկերները պետք է ունենան British Airways-ի հետ համեմատելի հատկություններ` օդանավերից սկսած մինչեւ անվտանգության չափանիշները եւ անձնակազմը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դեռեւս համագործակցության անհրաժեշտություն չկա: Ինչպես նշել է Ավագյանը, անցյալ տարվա համեմատ, 2005 թվականին British Airways-ի ծառայությունները գերադասած ուղեւորների թիվը ավելացել է 15-20 տոկոսով: Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ավիաընկերությունը առավել հասանելի դարձնել տոմսերի գները, ինչպես օրինակ, Lufthansa-ն, նա նշել է, որ Lufthansa-ն նոր է մտնում հայկական շուկա եւ շահագրգռված է գրավելու ավելի շատ քանակով հաճախորդներ: Ինչ վերաբերվում է British Airways-ին, ապա տոմսերի գինը տատանվում է կապված սեզոնի եւ այլ գործոնների հետ:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---