ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը գտնվում է Կոսովոյում` հունական գումարտակի կազմում ծառայություն անցնող հայ խաղաղապահների շրջանում տեսչություն անցկացնելու նպատակով: Այցի ընթացքում Արթուր Աղաբեկյանը հանդիպումներ կունենա Կոսովոյում տեղակայված Արեւելք բազմազգ բրիգադի ամերիկյան հրամանատարության եւ հունական գումարտակի հրամանատարության հետ: Նշենք, որ Արթուր Աղաբեկյանը Հայաստանի Զինված Ուժերի ղեկավարության առաջին ներկայացուցիչն է, որն այցելում է Կոսովո, որտեղ հայ խաղաղապահները ծառայում են 2004 թվականի փետրվարից, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---