Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ.ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ Աժ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Օսկանյանը Ազգային ժողովի նախագահին իրազեկեց, որ դեսպանների հավաքներն ամենամյա ավանդույթ են դարձել եւ հնարավորություն են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքորոշումները ճշգրտել, համատեղ քննարկել տարածաշրջանային եւ բազմակողմ դիվանագիտական խնդիրները: Իր հերթին Ա. Բաղդասարյանը նշել է, որ աշխարհում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շնորհակալություն հայտնելով դիվանագետներին Ազգային ժողովի հետ համագործակցության ու լավ աշխատանքի համար` կոչ արեց նպաստել միջխորհրդարանական կապերի զարգացմանը ու միջազգային կառույցներում խորհրդարանականների աշխատանքին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---