Ադրբեջանը չէր հանգստանա, եթե չփորձեր գտնել երևանյան ԱԱ խամրեցնելու պատճառ![]() ![]() PanARMENIAN.Net - Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանում ընթանում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր երկրի մայրաքաղաքը հյուրընկալել է 68 երկրի ավելի քան 700 բռնցքամարտիկների: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ամեն օր ականատես է լինում ակտիվ ու գեղեցիկ մենամարտերի, իսկ պատվիրակությունների անդամները նշում են, որ Հայաստանը կարողացել է լավ կազմակերպել առաջնությունը: Իսկ բռնցքամարտի ֆեդերացիան քիչ թե շատ կազմակերպման փորձ ունի. այստեղ դեռ 2009-ին կայացել է աշխարհի պատանիների առաջնությունը, իսկ 2010-ից տեղի է ունենում մեծահասակների միջազգային մրցաշար: Այս տարվա առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրեց նաև Ադրբեջանը: Մինչ նրանց գալը, Հայաստանը հայտնեց, որ կապահովի վերջիններիս անվտանգությունը: Արդյունքում, նրանք Թբիլիսիից եկան չարթերային չվերթով, մնում են առանձին հյուրանոցում, որի անունը գաղտնի է պահվում, նրանց միշտ հսկում են անվտանգության մի խումբ աշխատակիցներ: Իսկ տրիբունաները… բնական է, որ ծափահարություններվ չեն դիմավորելու, չէ որ, մեղմ ասած, «շատ սիրելի» մարդիկ չեն ռինգ դուրս գալիս: Բայց ինչ են անում հայ երկրպագուները: Նրանց իրոք չեն հետաքրքրում ազերիների մարտերը, նրանք պարզապես երկրպագում են այն բռնցքամարտիկին, ով մենամարտում է ադրբեջանցու դեմ: Մի պահ հիշենք, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպես էր Բաքուն հյուրընկալել մեր բռնցքամարտիկներին: Հենց մարտերի ժամանակ մեր տղաներին դիմավորել էին քարերով, հայհոյանքներով, սուլոցներով: Արդյունքնում, մեր մարզիկները դահլիճում չեն կարողացել հետևել նույնիսկ իրենց թիմակիցների կամ էլ մրցակիցների ելույթին: Իսկ Երևանում ադրբեջանցի մարզիկներն առանձին տրիբունայում հետևում են առաջնությանը, երկրպագում են իրենց ընկերներին, լուսանկարվում են, և նրանց տրիբունան հսկվում է ամենաբարձր մակարդակով: Մի քանի օր առաջ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովն ասել էր, որ իրենց պատվիրակության անվտանգությունը շատ բարձր մակարդակով է ապահովված: Սակայն ադրբեջանցիները չէին հանգստանա, եթե չփորձեին իրենց հատուկ ոճով ինչ-որ վատ բան գտնել: Բանն այն է, որ աշխարհի առաջնության պաշտոնական գրքույկում Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ նաև ներկայացված է Արցախը, որպես անկախ պետություն: Իսկ կա՞ մեկը, որ կարող է պնդել հակառակը: Արցախի ժողովուրդն ինքն է ընտրել իր անկախության ուղին, և ազատագրվելով` արդեն 20 տարի է, ինչ կառուցում է իր անկախ երկիրը: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիևը azerisport.com-ին ասել է. «Առաջին հերթին մենք սպասում ենք, որպեսզի մեր թիմը հետ վերադառնա ու իր հետ բերի այդ գրքույկը: Դրանից հետո կորոշենք մեր անելիքները: Բայց մտադիր ենք դիմել ԱԻԲԱ-ին: Չգիտեմ` նրանք ինչ որոշում կընդունեն, բայց չի բացառվում, որ կարգելեն Հայաստանին այսուհետև անցկացնել միջազգային մրցաշարեր»,- ասել է Աբիևը: Ինչ կարելի է ասել… գրքում տեղ է գտել այն, ինչը ճիշտ է: Իսկ ԱԻԲԱ-ն տվյալ երկրին միջազգային մրցաշարի անցկացման թույտվություն տալիս է ըստ մրցաշարերի անցկացման բարձր մակարդակի: Չպետք է նաև մոռանալ, որ երբ Թաիլանդը հրաժարվեց առաջնության անցկացումից, հենց Հայաստանն էր, որ ձեռք մեկնեց ԱԻԲԱ-ին ու առաջարկեց այն կազմակերպել իր երկրում: Առաջնությունն արդեն մոտենում է եզրագծին, և կարելի է ասել, որ այն ստացվել է, ու բոլոր մասնակիցներն իրենց հետ կտանեն միայն դրական ու անմոռանալի հիշողություններ: Մենք անգամ չէինք էլ մտածում, որ ադրբեջանցիներն անգամ հոգու խորքում կխոստովանեն, որ երևանյան առաջնությունն իրենց համար ինչ որ բանով առանձնացել է: Նրանք եկան, որովհետև մեր բռնցքամարտիկներն էլ գնացել էին Բաքու, պարզապես նրանք չցանկացան «պարտք մնալ» մեզ: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |