6 դեկտեմբերի 2012 - 21:03 AMT
Սիրիացի ապստամբները գրավել են Սաֆիրա քաղաքը, որտեղ գտնվում են քիմիական զենքի պահեստները

Սիրիացի ապստամբները Youtube-ում տեսանյութ են տեղադրել, որը հաստատում է, որ նրանք գրավել են Սաֆիրա քաղաքում տեղակայված իշխող «Բաասի» շտաբը: Քաղաքը տեղակայված է Հալեպից հարավ-արևելք:

Քաղաքի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված է հարյուրավոր կլիոմետրեր ձգվող ռազմաբազան, պահեսները և գործարանը, որտեղ, ինչպես ենթադրվում է, արտադրվում և պահվում է քիմիական զենք: Այս առումով քաղքի գրավումը պոտենցիալ կերպով կարող է լուրջ իրադարձությունը դառնալ սիրիական հակամարտությունում:

Առայժմ ստույգ հայտնի չէ, արդյոք քաղաքը ապստամբների, թե բանակի վերահսկողության ներքո է: Տեղեկություններ չկա նաև այն մասին, արդյոք այնտեղ մնացել է քիմիական զենք, թե ոչ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: