Բոսնիայի և Հերցեգովինայի բնակիչ Մևլիդ Յաշարևիչը դեկտեմբերի 6-ին դատապարտվել է 18 տարի ազատազրկման` 2011-ի հոկտեմբերին Սարաևոյում ամերիկյան դեսպանատան վրա ինքնաձիգից կրակ բացելու պատճառով, հաղորդում է lenta.ru-ն` հղելով BBC News-ին:
Դատավճռի խստությունը բացատրվում է նրանով, որ դատավորի կարծիքով Յաշարևիչի գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն:
Յաշարևիչը բոսնիացի վահհաբի էր: Նրա հանցագործությունը «բողոքի նշան էր»` Աֆղանստանում ամերիկյան շարունակական ներկայության դեմ: