Պավլիկ Ղարսելյան. Նարեկ Մելքոնյանն ԱԱ կիսաեզրափակչում մենամարտում էր դուրս ընկած ձեռքով![]() 6 դեկտեմբերի 2012 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Նարեկ Մելքոնյանի (91 կգ) անձնական մարզիչ Պավլիկ Ղարսելյանը խոստովանեց, որ իր սանը երևանյան երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մենամարտում էր վնասվածքով: Մելքոնյանը 5:13 հաշվով զիջել է անգլիացի Հյուգ Ֆարին՝ նվաճելով բրոնզե մեդալ: «Նարեկի աջ ձեռքն էր դուրս ընկել, նաև ուսի վնասվածք ուներ: Հենց վնասվածքի պատճառով էր, որ այսօր նա բավականաչափ ակտիվ չէր և չէր գործում իրեն հատուկ ոճով»,- ասաց մարզիչը: Ըստ Ղարսելյանի, հայ մարզիկները պատրաստ էին առաջնությանը և կարող էին ավելի շատ մեդալներ նվաճել, սակայն մրցավարներն էլ են խանգարել դրան: «Այսօրվա մարտի ընթացքում էլ մրցակիցը բաց հարվածներ էր հասցնում, սակայն դրանք արգելված են, մինչդեռ մրցավարը մեր մարզիկից միավոր հանեց գլխով հարվածի համար»,- ավելացրեց նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |