2 հունիսի 2005 - 12:55 AMT
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Ավարտվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլ անցել են մրցույթին ի սկզբանե մասնակցած18 մասնակիցներից 12-ը: Նախնական պայմանավորվածության համաձայն` ժյուրիի անդամները ընտություն են կատարել քվեարկության միջոցով`առանց քննարկում անցկացնելու: Ժյուրիի քննարկումները տեղի կունենան 3-րդ փուլից հետո միայն: Երկրորդ փուլում մասնակիցները ժյուրիի եւ հանդիսատեսի դատին են ներկայացնելու ժամանակակից շրջանի ստեղծագործություններ: