ՎՐԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԲԽԱԶԻԱ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑՈՒՄ 2 հունիսի 2005 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմը Հայաստանի հետ միասին մտադիր է համոզել Ռուսաստանին Աբխազիա փախստականների վերադարձի գործընթացը սկսելու մեջ` երկաթուղու աբխազական հատվածով երթեւեկությունը վերականգնելուն զուգահեռ: Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին է հայտարարել արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին: «Եթե Հայաստանը միացնի իր ջանքերը մեր ջանքերին, օգտագործելով իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում եմ, որ այդ գործը կստացվի: Մենք կարող ենք համոզել Ռուսաստանին սկսել փախստականների վերդարձի գործընթացը Աբխազիայի Գալիի եւ Օչամչիրի շրջաններ երկաթուղու բացմանը զուգահեռ»,-ավելացրել է Գաբաշվիլին: «Վրացական կողմը այլեւս չի խոսում Աբխազիայով անցնող երկաթուղու շրջափակման եւ միայն բոլոր փախստականների վերադարձից հետո նրա գործարկման հնարավորության մասին: Ինչպես երեւում է, այդ ուղին քաղաքականապես իրեն չի արդարացրել: Եվ շատ ավելի խելացի կլինի պայմանավորվել այդ գործընթացները զուգահեռաբար անցկացնելու մասին»,-ասել է Գաբաշվիլին: Կոնստանտին Գաբաշվիլին երկրի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հունիսի 2-ին մասնակցում էր Թբիլիսիյում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Նորություններ-Վրաստանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |