Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են տեղափոխել նոր սահմանադրության հանրաքվեի անցկացման ժամկետները

Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են տեղափոխել նոր սահմանադրության հանրաքվեի անցկացման ժամկետները

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են տեղափոխել երկրի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամկետները, բայց մի շարք պայմաններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք այդ մասին հայտարարություն են կատարել այն բանից հետո, երբ ընդդիմադիրները ճեղքել են հանրապետական գվարդիայի շրջափակումը Կահիրեում նախագահական պալատի մոտ և հայտարարել, որ մտադիր չեն զիջել, քանի դեռ երկրի ղեկավարը չի լուծարել Սահմանադրական հռչակագիրը և չեղյալ չի հայտարարել հանրաքվեի անցկացումը: Մուրսիի կողմնակիցների հակառակորդների բախումներում տուժել է 10 մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---