8 դեկտեմբերի 2012 - 16:16 AMT
Ֆիլիպիններում «Բոֆա» թայֆունի արդյունքում անհայտ կորել է ավելի քան 500 մարդ

Ֆիլիպինների կենտրոնական և հարավային շրջաններում հզոր «Բոֆա» թայֆունի արդյունքում անհայտ կորած են համարվում 500 հոգի:

Թայֆունը խլել է 420 մարդու կյանք, ևս 250 հազար մարդ ապաստանել են դպրոցներում, մարզասրահներում և այլ վայրերում, քանի որ նրանց տները քանդվել են:

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ փրկարարաորոնողական աշխատանքները բարդացել են այն պատճառով, որ շատ գյուղեր լիովին ոչնչացել են: