8 դեկտեմբերի 2012 - 16:49 AMT
2019-ի Եվրոպական խաղերը վարկանիշային կլինեն 2020-ի Օլիմպիադայի համար

2019-ի Եվրոպական խաղերը կարող են վարկանիշային մրցաշար դառնալ 2020-ի ամառային Օլիմպիադայի համար, հայտարարել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին:

Հիկին այդ հայտարարությունը կատարել է Հռոմում ԵՕԿ գլխավոր վեհաժողովի ընթացքում: Շաբաթ օրը տեղի է ունեցել քվեարկություն, ԵՕԿ պաշտոնյաները հավանություն են տվել առաջին Եվրոպական խաղերի անցկացման համար Բաքվի թեկնածությանը, որոնք տեղի կունենան 2015-ին:

«Իմ գաղափարը նրանում է, որպեսզի Եվրոպական խաղերը ներկայացված մարզաձևերով որակավորված դառնան 2020-ի Օլիմպիադայի համար»,- ասել է Հիկին:

Եվրոպական խաղերը կազմակերպվել են այնպիսի մրցաշարերի նմանությամբ, ինչպիսիք են Պանամերիկյան խաղերը և Ասիական խաղերը: Մրցաշարում կներառվեն 15 մարզաձևեր ամառային Օլիմպիադայի ծրագրից և երկու ոչ օլիմպիական մարզաձևեր: